Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում
07.01.2017 | 15:43

Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ